Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Վճարում ենք ինչպես եվրոպացիները, իսկ ո՞ւմ նման ենք ապրում

Վճարում ենք ինչպես եվրոպացիները, իսկ ո՞ւմ նման ենք ապրում
20.05.2015 | 00:13

«Հայաստանի էլցանցերը» Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հայտ է ներկայացրել էլեկտրաէներգիայի գինը 17 դրամով բարձրացնելու համար: Էլցանցերում կարծում են, որ բնակիչները պետք է 1 կՎտ/ժամ էլեկտրաէներգիայի դիմաց վճարեն 58 դրամ, որ հավասար է 0,110 եվրոյի (այլ երկրների սակագների հետ համեմատելիս հաշվարկային միավոր է վերցվել եվրոն): ԵՄ 28 երկրներում 2014-ին բնակչությանը մատակարարված 1 կՎտ/ժամ էլեկտրաէներգիայի գինը կազմել է 0,205 եվրո: Ֆրանսիայում գինը կազմել է 0,159 եվրո, Գերմանիայում՝ 0,298 եվրո, Իտալիայում՝ 0,245 եվրո, Նիդերլանդներում` 0,185 եվրո: Արևելյան Եվրոպայի երկրներից Լիտվայում 1 կՎտ/ժամ էլէներգիայի գինը 0,133 եվրո է, Հունգարիայում՝ 0,120 եվրո, Ռումինիայում՝ 0,129 եվրո, Լեհաստանում՝ 0,142 եվրո: ԵՄ անդամ չհանդիսացող եվրոպական երկրներից Սերբիայում էլէներգիայի գինը 0,061 եվրո է, Մակեդոնիայում՝ 0,079 եվրո, Թուրքիայում՝ 0,119 եվրո:
2014 թվականին Ռուսաստանում 1 կՎտ/ժամ էլեկտրաէներգիան վաճառվել է միջինը 2,5 ռուբլիով, որը հավասար է 0,05 եվրոյի: Ադրբեջանում ու Վրաստանում բնակչությունը նույն գինն է վճարում էլեկտրաէներգիայի դիմաց:
ԱՄՆ-ում 2015-ի փետրվարին բնակչությունը էլեկտրաէներգիայի դիմաց վճարել է 12,98 ցենտ (0,12 եվրո): Սակագինը բարձրացնելու դեպքում Հայաստանում էլեկտրաէներգիայի գինը գրեթե հավասար կլինի ԱՄՆ-ում, Արևելյան Եվրոպայի երկրներում սահմանված գներին, կրկնակի թանկ կլինի Ռուսաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի գնից, ընդամենը 1,5-2 անգամ էժան եվրոպական զարգացած պետություններում էլէներգիայի գնից: Ըստ ԱՎԾ-ի՝ Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող միջին ամսական եկամուտը 42 404 դրամ է կամ 79 եվրո, Ռուսաստանում՝ 25 928 ռուբլի կամ 469 եվրո: ԱՄՆ-ում մեկ շնչի հարցով բնակչության եկամուտը 3340 դոլար է ամսական: Հարևան Վրաստանում եկամուտը 46 եվրո է: Եվրոպական երկրներում էլ մեկ շնչի եկամուտները բազմակի գերազանցում են Հայաստանի եկամուտները: Այս հարաբերակցությունը հաշվի առնելով՝ պարզ է դառնում, որ հայ սպառողն իր եկամուտների համեմատ բազմակի ավելի է վճարում թե հարևան, թե տարածաշրջանի, թե աշխարհի երկրների մեծագույն մասի սպառողներից:

Դիտվել է՝ 764

Մեկնաբանություններ